ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»
03.11.2020 | 20:51

Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Համերգին մասնակցում են՝ «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան «Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան Վահան Արծրունի -երգիչ, երգահան Նորայր Քարտաշյան -դուդուկահար Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան - ակուստիկ դուետ Արթուր Կարապետյան – դերասան»:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ